Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Երրորդ ոչ-ոքին

Երրորդ ոչ-ոքին
12.11.2013 | 23:10

Շախմատային թագի համար Անանդ-Կառլսեն մրցամարտը տարօրինակորեն խաղաղ է ստացվում, թեպետ արձանագրված ոչ-ոքիների շարանն իրականում ներքին լուրջ լարվածություն է պարունակում իր մեջ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց եւ երրորդ տուրում, եւ կրկին Կառլսենին սեւ խաղաքարեր ունեցող Անանդը միավոր կորզելու հնարավորություն չտվեց: Ի դեպ` աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը հարցազրույցներից մեկում կարծիք է հայտնել, որ եթե Անանդին հաջողվի առաջին վեց պարտիաներում հասնել ոչ-ոքի արդյունքի, ապա աշխարհի չեմպիոնի շանսերն ավելի գերադասելի կլինեն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ